Պահանջվող աշխատանքային փորձը՝ 1-3 տարի։ Լրիվ դրույք: Լեզուներ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Մարքեթինի ղեկավարը զարգացնելու և ուղղորդելու է մարքեթինգային բոլոր տեսակի գործունեության ռազմավարությունը, մշակելու է ինտեգրված մարքեթինգային արշավներ` արտադրանքի, ծառայության կամ նոր գաղափարի զարգացման, ինչպես նաև «IDeA» բրենդի և նրա ծրագրերի ճանաչելիության բարձրացման նպատակով: Հանդես գալով որպես հաղորդակցության գծով գործընկեր` մարքեթինգի ղեկավարը մի շարք ռազմավարական նախաձեռնությունների շրջանակներում սերտ համագործակցելու է PR թիմի, դիզայների, ինչպես նաև կազմակերպության այլ ավագ գործընկերների հետ: Մարքեթինգի ղեկավարը հաշվետու է Հաղորդակցության և Մարքեթինգի գծով գլխավոր պատասխանատուին (CCMO):
- Իրականացնում է մարքեթինգային հետազոտություններ և վերլուծություններ;
- Մշակում է «IDeA» հիմնադրամի, «ՏաԹևեր» և այլ ծրագրերի մարքեթինգային ռազմավարությունը, այդ թվում` հաղորդակցության և մարքեթինգի գծով գլխավոր պատասխանատուի և գործառնությունների տնօրենի հանձնարարականների հիման վրա մշակում է տարեկան նպատակները և խնդիրները, սահմանում է ծրագրերի թիրախավորումը և դիրքավորումը, թարմացնում է ներկա դիրքավորման վերաբերյալ առկա տվյալները;
- Սահմանում և տնօրինում է ընկերության կողմից հատկացրած և ծրագրով հաստատված մարքեթինգային գործունեության համար նախատեսված բյուջեն;
- «Տաթևի թևեր» ծրագրի, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այլ ծրագրերի համար մշակում է նոր պրոդուկտներ և գովազդային արշավներ;
- Մշակում և իրականացնում է գովազդային ծրագրեր. շարունակական հետազոտություններ է իրականացնում ծրագրերի խթանման հարթակներում, բանակցություններ է վարում գովազդային հարթակներ տրամադրողների հետ, տեղադրում է գովազդ, իրականացնում է մոնիտորինգ և ներկայացնում է հաշվետվություններ;
- Ստեղծում է մարքեթինգային և տեղեկատվական նյութեր տարբեր թիրախային խմբերի համար, այդ թվում` մշակում է գաղափարները, բովանդակությունը, համակարգում է դիզայնի և հրատարակման գործընթացները;
- PR թիմի հետ համատեղ մշակում և ղեկավարում է համայնքների, հասարակության և գործընկերների ներգրավմանը ուղղված միջոցառումներ;
- Վերահսկում է սոցիալական մեդիայի մարքեթինգը և ընկերության կայքը;
- Մշտապես վերահսկում է օգտագործվող գործիքների արդյունավետությունը, փնտրում է նոր գործիքներ և մեթոդներ;
- Կիրառում է նոր գաղափարներ, ոլորտի լավագույն փորձը և կայացնում է ղեկավար որոշումներ: Թիմի անդամների մասնագիտական աճը խթանելու նպատակով կիսվում է գիտելիքներով;
- Ժամանակին բացահայտում, վերացնում է ի հայտ եկած խնդիրները;
- Մշտապես հաշվետվություններ է ներկայացնում հաղորդակցության և մարքեթինգի գծով գլխավոր պատասխանատուին
- Մագիստրոսի աստիճան մարքեթինգի կամ հարակից ոլորտում;
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով գրելու/խմբագրելու և բանավոր հաղորդակցվելու գերազանց հմտություններ: Այլ լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- 3-5 տարվա փորձ մարքեթինգի կամ հաղորդակցության ոլորտներում;
- Հաջողված մարքեթինգային ռազմավարության, արշավների մշակման և իրականացման փորձ;
- Տարբեր նախաձեռնություններով հանդես գալու և դրանք ղեկավարելու հստակ փորձ;
- Անկախ նախաձեռնող, ով սիրում է հանդես գալ նոր նախաձեռնություններով և իրականացնել դրանք;
- Առաջնահերթությունների, հանձնարականների և վերջնաժամկետների հակասական պայմաններում աշխատելու ունակություն;
- Համագործակցային հարաբերություններ կառուցող անհատականություն, ով մեծ պատրաստակամությամբ կհամագործակցի բոլոր շահագրգիռ անձանց՝ այդ թվում, անձնակազմի, խորհրդի անդամների, կամավորների, դոնորների, ծրագրի մասնակիցների և այլ անձանց հետ։
Հետաքրքրված թեկնածուներն իրենց ինքնակենսագրությունները (CV) կարող են նաև ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով «Մարքեթինգի ղեկավար»: Ընկերությունը շնորհակալ է բոլոր թեկնածուներից, սակայն հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրված մասնակիցները:
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը ստեղծվել է գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից: Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են այն ծրագրերը, որոնք ապահովում են սոցիալ-տնտեսական էական զարգացում՝ աջակցելով երկրի անցմանը գոյատևումից բարեկեցության: IDeA հիմնադրամը խրախուսում է Հայաստանում սոցիալական ձեռներեցության գաղափարը` երկարաժամկետ, շահույթ չհետապնդող ծրագրերում ներդրումներ կատարելու և դրանց հետագա կայուն ընթացքն ապահովելու միջոցով: