2024-2025 թվականին կամավորական թիմն ընդլայնվել է, հասնելով՝ 165։ Թիմում ընդգրկված են 14 տարեկանից բարձր անձինք։
2024 թվականից մինչ օրս կամավորական թիմն իրականացնում է ոչ ֆորմալ ակումբներ, որի շրջանակներում քննարկում են իրենց հուզող հարցեր, ինչպես նաև մասնակցել են Զբոսաշրջության և քաղաքաշինության (TUF) հիմնադրամի կողմից իրականացված միջոցառումներին։
2024 թվականին կամավորական թիմը մասնակցել է հետևյալ միջոցառումներին՝
Հունիսի 1՝ Երեխաների պաշտպանության միջազգային օր։ Մասնակիցների թիվը ՝ 36
Վարդավառ։ Կամավորների թիվը՝ 45
Մարաթոն։ Մասնակիցների թիվը՝ 35
Սպորտ հրապարակի բացում։ մասնակիցների թիվը՝ 40
Աշնանային ծառատունկ։ Մասնակիցների թիվ՝ 30
Ձմեռային հեքիաթ։ Մասնակիցների թիվը՝ 46
Կամավորական թիմը ակտիվ մասնակցություն է ունեցել «Գյումրի- Թևեր» ծրագրին, որտեղ ներգրավված են եղել միջոցառումների, սպորտի դասերի, էքսկուրսիայի կազմակերպչական աշխատանքներում։
Կամավորական թիմը պարբերաբար կազմակերպում է ժամանցային խաղեր, ինտելեկտուալ ակումբներ: