Գյումրին Հայաստանի ինքնատիպ քաղաքներից է: Հնագույն ժամանակներից քաղաքում գոյակցել են ամենատարբերմշակույթներ, կրոններ ու մարդիկ և բարեկամության գաղափարը մշտապես եղել է Գյումրիի մշակույթի հիմքում: Քաղաքը շատ է տուժել 1988 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից, բայց անգամ դա չի կոտրել քաղաքի ոգին ու չի զրկել իր հմայքից: Գյումրեցիները լավ գիտեն, որ ցանկացած դժվարություն հաղթահարելի է, երբ կա միասնականություն:
Բարեկամության այգու վերակառուցումը «Գյումրիի վերածնունդ» ծրագրի առանցքային նախագծերից է: 7,2 հա զբաղեցնող այգին հիմնադրվել է 1960-ականներին՝ քաղաքի կենտրոնական շրջաններից մեկում: Այդուհանդերձ, 1988 թվականի աղետալի երկրաշարժից հետո այն անուշադրության էր մատնվել: Այգու վերակառուցման ծրագրի նպատակը երկրաշարժից առաջ ու հետո ընկած ժամանակաշրջանների միջև կամուրջի կառուցումը և քաղաքի տարբեր հատվածներում հանրային տարատեսակ միջոցառումների կազմակերպումն է: Նախագծի հիմքում հակասությունների համադրման գաղափարն է՝ երիտասարդ և ավագ սերունդների, ողբերգական հիշողությունների և լուսավոր զգացմունքների, կայացած ավանդույթների և ժամանակակից սովորությունների միասնությունը: Նոր այգին հիմնված է այս թվացյալ հակասական գաղափարները միմյանց ինտեգրելու մեջ և դառնալու է քաղաքի վերածննդի խորհրդանիշը: Այս նախաձեռնությունն արթնացնելու է միմյանց լրացնող մշակույթների, ավանդույթների և մտածելակերպերի ստեղծարար ուժը:
Այգին կարող է ինքնատիպ կամուրջ դառնալ հին ու նոր Գյումրիի, ավանդույթների և նորարարությունների, անցյալի ու ապագայի միջև: Այն կխորհրդանշի կյանքը, քաղաքի պատմության շարունակականությունը և ի հեճուկս ողբերգական հիշողությունների առաջ շարժվելու վճռականությունը: Բարեկամության այգու վերակառուցման գաղափարը ծնվել է 2018 թվականին, երբ գյումրեցիների հետ քննարկեցինք քաղաքի համար առանցքային նախագծերը, որոնք, վերջիններիս կարծիքով, համախմբելու էին Լենինականի ժողովրդին և խթանելու քաղաքում սոցիալ-տնտեսական բարեփոխումները։ Նոր այգին արտահայտում է տեղացիների արժեքային համակարգը, բնակիչներին ծառայում որպես հանգստի սիրելի վայր, իսկ հյուրերին թույլ տալիս նորովի ճանաչել քաղաքը:
Այգու ֆունկցիոնալ բովանդակությունը և միջոցառումների ծրագիրը համահունչ են քաղաքի պատմամշակութային ավանդույթներին: Նորացված Բարեկամության այգին արտահայտում է տեղացիների արժեքային համակարգը, բնակիչներին ծառայում որպես հանգստի սիրելի վայր, իսկ հյուրերին թույլ տալիս նորովի ճանաչել քաղաքը:
Այգու հարևանությամբ գտնվում է քաղաքի մանկական հիվանդանոցը, մեկ այլ կողմից էլ այգին հարում է բնակելի թաղամասերի: Այդ իսկ պատճառով այգին նախագծվել է այնպես, որ մանկական խաղահրապարակն ու մարզական գոտին գտնվեն բնակելի թաղամասերին և առավել հասանելի լինեն ընտանիքներին: Իսկ հիվանդանոցին մոտ գտնվող հատվածն այնպես է կազմակերպված, որ հնարավոր լինի օգտագործել ոչ ակտիվ միջոցառումների և ժամանցի համար:
Բարեկամության այգու վերակառուցման նախագծի իրականացումը մեծ նշանակություն ունի ամբողջ քաղաքի համար:
Այգին հանգստի նոր գոտի է տեղացիների համար և գրավիչ ուղղություն զբոսաշրջիկների համար: Այգին նաև աշխատատեղեր և մասնագիտական վերապատրաստման հնարավորություններ է ստեղծում տեղի բնակիչների համար:
Այս նախագիծը կարող է խթան դառնալ քաղաքում այնպիսի փոփոխությունների համար, ինչպիսիք են տնտեսության բազմազանեցումը, երիտասարդների միգրացիայի մակարդակի նվազեցումը, քաղաքային միջավայրի բարելավումը և անվտանգության մակարդակի բարձրացումը: