Մենք պարտավորվում ենք ապահովել գործող օրենքներով և 2016թ.-ի «Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգով» նախատեսված իրավական պարտավորությունների կատարումը, ինչպես նաև այն անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, որոնց անձնական տվյալները Մենք ձեռք ենք բերում կամ գեներացնում մեր գործունեության շրջանակներում:
Կայքի միջոցով Մենք վաճառում ենք մեր արտադրանքը, նման գործունեության շրջանակներում Մենք կարող ենք մշակել Ձեր անձնական տվյալները և շատ լուրջ ենք վերաբերում Ձեր գաղտնիության և անվտանգության պաշտպանությանը:
1.1. Մենք հավաքում ենք Ձեր անձնական տվյալները, եթե և երբ Դուք դրանք տրամադրում եք Մեզ՝ Կայքում ներկայացված Ապրանքները գնելու համար:
1.2. Մենք օգտագործում ենք Ձեր վերաբերյալ հավաքած տեղեկատվությունը հետևյալ եղանակներով՝
- Մեր Ապրանքները Ձեզ վաճառելու համար,
- Ապրանքների գնման հետ կապված Ձեր կողմից պահանջվող տեղեկատվություն և աջակցություն տրամադրելու համար,
- Ձեր և ՏՈՒՖ-ի միջև կնքված ցանկացած պայմանագրից բխող մեր պարտավորությունները կատարելու համար,
- Ձեր համաձայնության դեպքում թույլ տալու համար Ձեզ մասնակցել Մեր միջոցառումներին կամ այլ լրացուցիչ գործընթացներին,
- Մեր առաջիկա իրադարձությունների, տոմսերի և օժանդակ ծառայությունների գների և նախագծերի մասին Ձեզ տեղեկատվություն տրամադրելու համար,
- Ձեզ նամակներ, տեղեկագրեր և տեղեկատվություն ուղարկելու համար,
- Ձեր անձնական տվյալները բացահայտելու կամ տրամադրելու համար, եթե մենք պարտավոր ենք դա անել որևէ իրավական պարտավորություն կատարելու համար:
1.3. Մենք կարող ենք օգտագործել և բացահայտել տեղեկատվությունը, որը մենք հավաքում ենք, եթե կարծում ենք, որ դա անհրաժեշտ է մեր Ապրանքների գնումը կազմակերպելու համար, ինչը ներառում անձնական տվյալների օգտագործումը՝
- Հաշիվների դուրս գրման, վճարման և իրավական կիրարկումն ապահովելու համար,
- Ձեզ հետ կապվելու համար մեր այլ միջոցառումների, տոմսերի և օժանդակ ծառայությունների գների և նախագծերի մասին տեղեկացնելու նպատակով, որոնք, կարծում ենք, որ կարող են Ձեզ հետաքրքրել:
1.4. Մենք իրականացնում ենք համապատասխան տեխնիկական և կազմակերպչական միջոցառումներ՝ պաշտպանելու Մեր կողմից հավաքված և պահպանվող տեղեկատվությունը։
1.5. Ձեր անձնական տվյալները կներառվեն մեր տվյալների բազաներում, որոնք տեղակայված են ներքին (սեփական սերվերներում) և (կամ) արտաքին՝ ամպային սերվերներում: Ամպային սերվերների ցանկը Ձեզ կտրամադրվի Ձեր պահանջի հիման վրա (եթե կիրառելի է): Մենք մշակում և պահպանում ենք տեղեկատվությունը Հայաստանում տեղակայված սերվերների վրա:
2.1. Որպես տվյալների սուբյեկտ Դուք ունեք որոշակի իրավունքներ, որոնք կարող եք իրացնել, եթե Մենք տիրապետում կամ մշակում ենք Ձեր անձնական տվյալները, մասնավորապես՝
- Հասանելիության իրավունք – Դուք իրավունք ունեք խնդրելու տրամադրել մեր կողմից Ձեր վերաբերյալ պահվող տեղեկատվության օրինակը:
- Ուղղումներ կատարելու իրավունք – Դուք իրավունք ունեք ուղղելու մեր կողմից Ձեր վերաբերյալ պահվող ոչ ստույգ և թերի տվյալները:
- Մոռացված լինելու իրավունք – որոշակի հանգամանքների առկայության դեպքում, Դուք իրավունք ունեք խնդրելու վերացնել մեր կողմից Ձեր վերաբերյալ պահվող բոլոր տեղեկությունները:
- Մշակումը սահմանափակելու իրավունք – որոշակի հանգամանքների առկայության դեպքում, Դուք իրավունք ունեք սահմանափակելու Ձեր անձնական տվյալների մշակումը:
- Տեղափոխելու իրավունք – Դուք իրավունք ունեք պահանջելու մեր կողմից պահվող Ձեր անձնական տվյալները փոխանցել այլ կազմակերպությունների:
- Առարկելու իրավունք – Դուք իրավունք ունեք առարկելու Ձեր անձնական տվյալների մշակման որոշակի եղանակների դեմ, ինչպես նաև խնդրելու դադարեցնել կամ սահմանափակել Ձեր անձնական տվյալների մշակումը:
2.2. Այս իրավունքներից օգտվելու համար խնդրում ենք կապվել Մեզ հետ՝ օգտագործելով Օգտագործման պայմաններում սահմանված կոնտակտային տվյալները: Եթե մենք մերժենք Ձեր դիմումը, Մենք կներկայացնենք հիմնավորումներ։
3.1. Մենք կմշակենք անձնական տվյալները, միայն եթե առկա են դրա համար օրինական հիմքեր։ Անձնական տվյալների մշակման օրինական հիմքերը կախված կլինեն հավաքագրված տեղեկատվության բնույթից և այն նպատակներից, որոնց համար դրանք մշակվում են, սակայն, այնուամենայնիվ, կլինեն ներքոգրյալ հիմքերից մեկը կամ մի քանիսը՝
- Համաձայնություն. Դուք Ձեր համաձայնությունն եք տվել ՏՈՒՖ-ին Ձեր անձնական տվյալների որևէ նպատակով մշակման համար։
- Պայմանագիր. Մշակումն անհրաժեշտ է Ձեր և ՏՈՒՖ-ի միջև կնքված պայմանագրի համար կամ քանի որ Դուք պահանջել եք Մեզնից որոշակի քայլեր ձեռնարկել մինչև պայմանագրի կնքումը։
- Իրավական պարտավորություն. Մշակումն անհրաժեշտ է Մեր իրավական պարտավորությունների կատարման համար։
- Կենսական շահեր. Մշակումն անհրաժեշտ է ինչ-որ մեկի կյանքը պաշտպանելու համար:
- Օրինական շահեր. Մշակումն անհրաժեշտ է մեր օրինական շահերի կամ երրորդ կողմի օրինական շահերի իրացման համար:
3.2. Այս նպատակներով մենք կարող ենք հավաքել Ձեր անձնական տվյալները, այդ թվում` անունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, ազգությունը, բնակության երկիրը, էլ. փոստի հասցեները, կոնտակտները, տվյալները, որոնք ավտոմատ կերպով ներկայացվում են Կայքի էջերի միջոցով (ներառյալ՝ IP հասցեն, Կայքի այցելությունների աղբյուրը և որոնումների կամ գովազդային հարցումների մասին տեղեկատվությունը, օգտագործողի սարքի վերաբերյալ տվյալները, մկնիկի հպումները, Կայքի էջերի տարրերի վրա սեղմումները, լրացմանի դաշտերը, էջերի դիտումները, ազդաժապավենների մասին տեղեկությունները և տեսանյութերի դիտումները, լսարանի սեգմենտը բնութագրող տվյալներ, սեսիայի պարամետրերը, այցելության ժամանակի և տևողության վերաբերյալ տեղեկություններ, «cookie» ֆայլերում զետեղված նույնացուցիչները։
Մենք կպահենք անձնական տվյալները միայն այն ժամանակահատվածի ընթացքում, որն անհրաժեշտ է այն նպատակների իրականացման համար, որոնց համար դրանք հավաքվում և մշակվում են, կամ ավելի կարճ կամ ավելի երկար ժամկետով, որը կարող է նախատեսված լինել կիրառելի օրենքով: Դուք կարող եք հետ կանչել Ձեր անձնական տվյալների մշակման վերաբերյալ Ձեր համաձայնությունը էլեկտրոնային փոստով` օգտագործելով վերոնշյալ Կոնտակտային տվյալները: Երբ մենք ստանանք համաձայնությունը հետ կանչելու վերաբերյալ Ձեր ծանուցումը, Մենք կջնջենք Ձեր անձնական տվյալները ներքին և (կամ) արտաքին հոսթինգի տվյալների բազաներից: