🗓 Հուլիսի 6: 🕘 19:00-21:00
🗓 Հուլիսի 7: 🕘 10:00-22:00
Հայոց ավանդական տոնակարգում Վարդավառը տոնվում է Զատիկից 14 շաբաթ հետո։
Նախաքրիստոնեական Հայաստանում այն կապվում էր սիրո ու գեղեցկության դիցուհի Աստղիկի հետ։
Քրիստոնեության ընդունումից հետո, եկեղեցին այն փոխարինել է Այլակերպության կամ Պայծառակերպության տոնով Տոնի առանձնահատկություններից է ջրախաղը, երբ վաղ առավոտից իրար վրա ջուր են լցնում բացառապես բոլորը։
Անցյալում մարդիկ նույնիսկ իրար վարդեր, իսկ սիրահար երիտասարդները միմյանց խնձոր էին նվիրում և աղավնիներ բաց թողնում․․․
Նախկինում տարվա առաջին խնձորը ուտում էին Վարդավառին։ Շաբաթ երեկոյան, երիտասարդները դեզի կույտեր էին հավաքում և մութն ընկնելուն պես սկսում էին վառել և կրակի մեջ խորովում էին խնձորները։ Դե իհարկե, այս ամենը ուղեկցվում էր հայկական ավանդական խմբապարերով՝ ուրախ մթնոլորտում։ Եթե Դու էլ ես ուզում ետ տալ ժամանակն ու այս ավանդույթների մասը դառնալ, արի Բարեկամության զբոսայգի հուլիսի 6-ին և 7-ին:
19:00 Փառատոնի մեկնարկ
19:30 Ազգագրական նյութերի մատուցում Վարդավառի տոնակատարության մասին
20:00 Խնձորների հյուրասիրություն
20:00 Ազգային ավանդական խաղեր
20:30 Տոնական/ավանդական խմբապար
21:00 Վարդի թերթիկներով մեծ լողավազանների պատրաստում
Ամեն ինչ անում ենք, որ այս տարվա Վարդավառը դառնա ամենատարբերվողն ու հիշարժանը ՜
ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ ԱՎԵԼԻ ՀԱԳԵՑԱԾ Է ԱՆՑՆԵԼՈՒ
10:00 Վարդավառի մեկնարկ
13:00 Մանկական ժամանցային գոտի/նկարչություն, խաղեր և այլն
13:00 Վարդավառին բնորոշ ավանդական ուտեստների պատրաստում
15:00 Ավանդական խաղերի անցկացում
17:00 Տեղի ավանդական պարի խմբերի ելույթներ, ֆլեշ-մոբ
18:00 Բաց կինոթատրոն, DJ, ակտիվ եւ ռիթմիկ երաժշտություն
ԵԿԵՔ ՏԵՍՆԵՆՔ ԹԵ ՎԱՐԴԱՎԱՌԻՆ Ո՞Ր ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երկու օրվա ընթացքում մենք կունենանք հետաքրքիր իրադարձություններ՝ ձեր օրը անմոռանալի դարձնելու համար: Նկարչությունից մինչև հայկական պարեր, ավանդական խաղեր և նույնիսկ սննդի պատրաստում։
Ամեն ինչ է պլանավորվել է՝ անմոռանալի հիշողություններ ստեղծելու համար: Կմիանա՞ս մեզ
🗓 Հուլիսի 6-ին մուտքի գոտում տեղի են ունենալու հիմնական ակտիվությունները՝ դասախոսություն, վարդաջրերով լողավազանների
պատրաստում, խնձորների հյուրասիրություն և ավադական խմբապար:
🗓 Հուլիսի 7-ին լինելու է բուն ջրախաղը, որի հետ մեկտեղ մանկական զոննայում, կամ կառուսելների գոտում, լինելու է մանկական զվարճալի
խաղեր, նկարչություն, իսկ երեկոյան՝ DJ
Կազմակերպում ենք անվճար երկկողմանի երթևեկություն Երևանից Գյումրի։ Մանրամասների և գրանցման համար անցեք այս հղումով` http://surl.li/tpuufk