Միջոցառումներ

Այցելուների ինֆորմացիոն կետի բացում Բարեկամության այգում

Սկիզբ / Ավարտ

3, հլս, 2025 - 22, օգս, 2025

Սկիզբ / Ավարտ

12:00 - 16:00

Վայր

Բարեկամության այգի

Արժեք

ԱՆՎՃԱՐ

ԳՐԱՆՑՎԵԼ

Նկարագրություն

2025թ. հուլիսի 3-ին Գյումրիում տեղի ունեցավ զբոսաշրջային ինֆորմացիոն կետերի պաշտոնական բացման միջոցառումը։
Ծրագիրը նպատակ ունի բարելավել քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքները, ինչպես նաև ապահովել տեղեկատվության հասանելիությունը Գյումրի այցելող զբոսաշրջիկների, տեղական բիզնեսների և համայնքային ներկայացուցիչների համար։
Ինֆորմացիոն կետերը ստեղծվել են Գյումրիի երեք կարևոր ուղղություններում՝
📍Բարեկամության զբոսայգում
📍Ասլամազյան քույրերի պատկերասրահում
📍Լեո Կերամիկս արվեստանոցում
Ծրագիրն իրականացվում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից՝ իր զբոսաշրջային և քաղաքաշինական պլատֆորմի՝ TUF հիմնադրամի միջոցով։ Այն կյանքի է կոչվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» (M4EG) տարածաշրջանային ծրագրի շրջանակում։
Նախաձեռնությունն ուղղված է Գյումրիի զբոսաշրջային ներուժի զարգացմանը, քաղաքային միջավայրի բարելավմանը, ինչպես նաև մշակութային և համայնքային ներառականության խթանմանը։

Նմանատիպ միջոցառումներ

Գյումրիի Բարեկամություն այգում ձմեռային սահադաշտն արդեն բացվել է։

Գյումրիի Բարեկամություն այգում ձմեռային սահադաշտն արդեն բացվել է։

24

դկտ
Գյումրիի «Բարեկամության» այգում ձմեռային սեզոնը բուռն ընթացքի մեջ է։
Վարդավառ

Վարդավառ

7

հլս
Ի՞նչ կարող եք անել Բարեկամության զբոսայգում Վարդավառի ժամանակ
Բարեգործական մրցավազք

Բարեգործական մրցավազք

27

հլս
Ինչու՞ մասնակցել այս բարեգործական վազքին 🤔👇🏼