Բարեկամության զբոսայգու վերակառուցման առաջնային նպատակներից է վերականգնել այգու կանաչ տարածքը: Աշնանային ծառատունկին ընդառաջ, մեկնարկում ենք կանաչապատման դրամահավաք:
Դրամահավաքից կուտակված միջոցներով կտնկվեն մոտ 200 ծառ, 1000 թուփ և 1500 ծաղկաթուփ: Նույնիսկ ամենափոքր ներդրումը կարող է մեծ փոփոխություն բերել և վերականգնել զբոսայգու նախկին կանաչապատ տարածքը:
Միացի´ր մեզ հիմա, և միասին դարձնենք Գյումրին ավելի կանաչ: